Ուկրաինայի լավագույն ծանրորդուհի, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Օլգա Կորոբկան դոպինգի օգտագործման համար որակազրկվել է չորս տարով, տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայյի կայքը:
Կորոբկայի դոպինգ-թեստը դրական է եղել 2011թ. նոյեմբերին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ նա նվաճեց +75 կգ քաշային կարգի բրոնզե մեդալն ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղորդում է isport.ua-ը: Կորոբկայի որակազրկման արդյունքում, պոկում վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալը կստանա Հռիփսիմե Խուրշուդյանը:



























