Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդ Պայեսը հարյուրավոր բնակիչների եւ հյուրերի ներկայությամբ քաղաքի բանալիները հանձնել է ծաղրածուին` թագավոր Մոմոյին. այդ պահից Ռիոյում պաշտոնապես մեկնարկել է կառնավալը:

Փետրվարի 17-ին առաջինը կառնավալում հանդես են գալու սամբայի մանկական դպրոցները, իսկ վաղվանից սկսած` արդեն ամբողջ քաղաքը սկսելու է ապրել տոնական ռիթմով:

Պաշտոնապես կառնավալը ավարտվելու է «մոխրագույն չորեքշաբթի»` փետրվարի 22-ին, որը սգո եւ հանգստի օր է, կաթոլիկների մոտ մեկնարկում է Մեծ պահքը: Սակայն ավանդաբար, առաջին վեց տեղերը զբաղեցրած սամբայի դպրոցների ներկայացուցիչները փետրվարի 25-ին կրկին կրկին բեմ են դուրս գալու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: