Լիբանանցի թավջութակահար Մահդի ալ-Սահելին նվագել է Արամ Խաչատրյանի «Անդանտինո»-ն Բեյրութի հարավային արվարձանի՝ Հարեթ Հրեյքի ավերակների մեջ։ Դրա մասին հաղորդել է Al-Akhbar-ը: 

Նա այս կերպ ուղերձ է հղել, որ հույսը միշտ մնում է՝ անկախ դժվարին հանգամանքներից։

Խաչատրյանի «Անդանտինո»-ն քնարական դաշնամուրային ստեղծագործություն է, որը գրվել է 1965 թվականին։

Իսրայելը հարձակման է ենթարկում Լիբանանը, որի հետևանքով կան զոհեր և լայնածավալ ավերածություններ։