Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը Վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)՝ համակարգելով Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի կապը։
Հիշեցնենք, որ Ֆիդանյանը մինչեւ այս զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։




























