Գորիսում՝ Անկախության 20 հասցեում, բացվել է «Միասնության թեւեր» նախաձեռնության գրասենյակը:

«Գորիսը միշտ աչքի է ընկել համալսարանական կրթությամբ, գիտակ մարդկանցով, և ես միշտ պատկերացրել եմ, որ Գորիսում մենք կարող ենք ունենալ շատ հզոր տեխնոլոգիական համալսարան, տեխնոլոգիական կրթական հաստատություններ։ Ես գիտեմ, որ Գորիսում նաև արդեն կա փորձ, ու հատկապես Գորիսում կա այդ պոտենցիալը, որպեսզի մենք ունենանք տեխնոլոգիական նաև շատ զարգացած կրթություն, համաշխարհային չափանիշներով»,– այս մասին բացման արարողության ժամանակ ասել է նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։