Աշխարհի ամենահեղինակավոր դոգ-շոուի` Westminster Kennel Club Dog Show-ի հաղթողին ռեստորանում տոնական ընթրիքի են «հրավիրել»:  Նյու Յորքի թատերական շրջանի Sardi  ռեստորանում Մալախիա անունով շանը մատուցվել է բրնձով եւ հավով  պատրաստված ուտեստ, հաղորդում է  New York Post-ը:

Westminster Kennel Club Dog Show-ի հաղթողին հանդիսավոր ընթրիք մատուցելու ավանդույթն արդեն գոյություոն ունի երեսուն տարի, սակայն 2013 թ-ից այն այլեւս չի գործի, քանի որ առողջապահության դեպարտամենտը անհնար է համարել կենդանիների առկայությունն այն հաստատություններում, որտեղ պատրաստում եւ մատուցում են ուտեստներ:

Այսպիսով, Մալախիան դարձել է հանդիսավոր ընթրիքի արժանացած վերջին շունը:

Մալախիան Westminster Kennel Club Dog Show-ի հաղթող էր դարձել  2012թ. փետրվարի 14 –ին: Միջոցառումն անցկացվում է 1877 թ-ից` ամեն տարի, տեղեկացնում է  Lenta.ru-ն: