ԱՄՆ Անվտանգության ազգային ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները կարող էր իրականացնել Ալ-Քաիդայի իրաքյան մասնաճյուղը:

Կոնգրեսում հանդես գալու ժամանակ Քլափերը շեշտել է, որ Դամասկոսում եւ Հալեպում տեղի ունեցած պայթյունները ունեն «Ալ-Կաիդայի ձեռագիրը»:

Նա նաեւ հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները ներխուժել են սիրիական ընդդիմության ճամբար:
Հիշեցնենք, որ NEWS.am-ը հաղորդել է, որ փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է հայ Վիգեն Հայրապետյանը: