Երեւանում, այսօր` փետրվարի 17-ին, ժամը 15.42-ին «1-03» ծառայության հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Նորագավիթի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ԼԼ 714 համարանիշի եւ «Մերսեդես E-260» մակնիշի 16 ԼՍ 386 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 36-ամյա Եղիշ Գասպարյանը եւ ուղեւորներ` 30-ամյա Լեւոն Մարտիրոսյանը եւ Արման Կոստանյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: