Աշխարհում նոր ֆոբիա է ի հայտ եկել` նոմոֆոբիա, որն առանց սիրելի բջջայինի մնալու վախն է:

Ինչպես տեղեկացնում է SecurEnvoy-ը, Մեծ Բրիտանիայում հարցվածների ավելի քան երկու երրորդը վախենում է մնալ առանց բջջայինի: Ընդ որում, 41%-ը հայտարարել է, որ պահում է առնվազն  երկու հեռախոս` առանց կապի չմնալու համար:

Հեռախոսը կորցնելուց ավելի շատ վախենում են կանայք (70%),  քան տղամարդիկ (61%), գրում է The Daily Telegraph-ը: Ամենաշատ նոմոֆոբները 18-24 տարեկանների շրջանում են` 77%:

Նշվում է, որ բջջայինից բաժանվելուց անհարմարություն ստացող մարդկանց թիվն օրեցօր աճում է: