Այս դահլիճի լեփ լեցուն լինելը խոսում այն մասին, որ մենք, մեր ընտանիքները, մեր ընկերները, մեր շրջապատը համաձայն չեն այն ամենի հետ, ինչ կատարվեց այս անցող ուշ տարի իրերում Հայաստանի և Արցախի դեմ։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։

«Իսկ ինչ կատարվեց, բոլորս ականատես եղանք։ Պարբերաբար տարբեր ոտնձգություններ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվեցին, հասավ այն աստիճանի, երբ երկրի վարչապետը եվրոպական տարբեր ամբիոններից, կարծես՝ մի բամբասկոտ լաչառ կին բամբասում է մեր Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին և կարծես թե արտաքին ինչ-որ ուժերից, այսպես ասած, օգնություն խնդրում։ Լկտիության մակարդակը հասել է այնքան, որ մեր 1700-ամյա քրիստոնեություն ունեցող առաջին քրիստոնեական երկրի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին որևէ քննիչ իրեն իրավունք վերապահեց չթույլատրել, որպեսզի կաթողիկոսը մասնակցի հարևան Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը։ Մեր մասին նույն Վրաստանում ի՞նչ են խոսելու, նույն Վրաստանի հոգևորականները ի՞նչ կարծիք են ունենալու մեր մասին, բնականաբար վատ»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պարտավոր է իր «խրամատում» պայքարել. «Մեր մերձավորների բակերում, գյուղերում, մեր ընկերական շրջապատներում այս հարցերը վեր հանել, միասնական թիմեր ստեղծել և էլ ավելի նոր ուժով պայքարել այն ամենի դեմ։ Ի՞նչ կատարվեց Արցախի հետ բոլորս տեսանք։ Պետք է մենք մեր ընկերներին բացատրել, որ իրենք ընտրելով «Հայաստան» դաշինքը, ընտրում են Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ ազգային արժեքները ավելի կարևոր։

Տարիներ շարունակ ասֆալտը ազգային և հոգևոր արժեք սարքելով, այսօր իշխանությունները խաբելով մարդկանցից քվե են կորզել, այլևս այդպես չի լինելու, որովհետև մենք բոլորս, մեր ուժերը մեկտեղելու ենք և պայքարելու ենք այդ ամենի դեմ, մեր ընկերները բոլորս ընտրելու ենք այն Հայաստանը, որտեղ Արցախի մասին պատմող գիրք նվիրելու համար ոչ մեկից աշխատանքի չեն ազատում, այլևս նման բաներ չի լինելու։ Իսկ մենք այսօր դա տեսնում ենք, ես վստահ եմ որ բոլորով մեր ուժերը մեկտեղելով կարողանալու ենք այդ արդյունքին հասնել, մեր գործն արդար է, ի գործ, բոլորիս ցանկանում եմ հաղթանակ ունենալ»։