Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ներկա ագրեսիայի հետեւանքները շատ ծանր կլինեն, սա բնավ «ֆարս» չէ՝ իր բոլոր արտաքին դրսեւորումներով։ Եվ այդ հետեւանքները կզգացվեն դեռ շատ երկար, ընդգծել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ОТР հեռուստաալիքի հարցազրույցում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պատմությունն ընդհանուր առմամբ պարուրաձեւ զարգանալու հատկություն ունի եւ, «ինչպես ասում են, կրկնվում է ֆարսի ձեւով», եւ դրան կարելի է տարբեր կերպ վերաբերվել։

«Բայց ներկա իրավիճակը լուրջ է եւ բնավ ֆարս չէ։ Ֆարսի բոլոր արտաքին դրսեւորումներով (իսկ դրանք կան, կարծում եմ, որ շատերն են դա հասկանում) այն բանի հետեւանքները, ինչ անում են մեր ամերիկացի գործընկերները, այս դեպքում՝ իսրայելցիների հետ համատեղ, ծանրագույն են։ Դրանք դեռ շատ երկար կզգացվեն»,- ընդգծել է Լավրովը։