Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ 54-ամյա Վարդանուշ Վիրաբյանի մարմինը կախված են գտել սեփական տանը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ քրեական գործ չի հարուցվել, քանի որ Վարդանուշ Վիրաբյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղի ունեցածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Այգեզարդի բնակիչները եւս անակնկալի չեն եկել քրեական գործ չհարուցելու հանգամանքից, քանի որ նշում են, որ կինը հոգեկան հիվանդությամբ էր տառապում եւ շատ հավանական է, որ պահի տակ ինքնասպան լինելու որոշում կայացրած լինի:




























