Թուրքիան թույլ չի տա «երրորդ աշխարհի երկրներին» օգտվել ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության ռադարի տրամադրած տեղեկություններից: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Lenta.ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը իր ելույթում նշել է. «Մենք երբեք թույլ չենք տա երրորդ աշխարհի երկրներին օգտագործել ՆԱՏՕ-ի օբյեկտները: Մեր դիրքորոշումը ավելի կոշտ է լինելու, եթե հարցը վերաբերվի Իսրայելին»: