Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ շրջել է Երեւանում։

Նա ուղիղ եթերում «Հանրապետության հրապարակ» կայարանից գնացել է «Գարեգին Նժդեհ» կայարան։ Ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է Կառավարության կողմից։ Մինչդեռ Երեւանի մետրոպոլիտենը համարվում է ռազմավարական կառույց եւ այնտեղ նկարահանումները խստիվ արգելվում են։

NEWS.am–ին այս առնչությամբ ընկերությունից սակայն վստահեցրին, որ Փաշինյանին կարելի է։

«Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100% բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, և կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,- NEWS.am–ին ասաց ընկերության մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։