Քադաֆիի շրջապատի` Լիբիայից հեռացած բարձրաստիճան անդամները որոշում են կայացրել  նոր քաղաքական ուժ` «Համազգային լիբիական ժողովրդական շարժում»  ստեղծելու մասին: Այն իր նպատակն է համարել քաղաքացիական պատերազմի կանխումը:

Ինչպես փոխանցում է BBC Russian –ը` վկայակոչելով Քադաֆիի  շրջապատից անունը հայտնել չցանկացող նախկին անդամի, այսպես կոչված «Կանաչ Լիբիայի»  շատ անդամներ արդեն համաձայնության են եկել այդ հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվել էր անցած տարի հոկտեմբերին, հայրենի Սիրտ քաղաքում: