Երկրի վրա 2014 թ-ին  կարող է սառցային շրջան սկսվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վեստին»,  հայտարարել է Պուլկովսկայա  աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների սեկտորի ղեկավար,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Խաբիբուլո Աբդուսամատովը` նշելով, որ երկու տարուց ողջ մոլորակի վրա կտուկ ցրտեր կսկսվեն:

Նոր սառցային շրջանը կտեւի առնվազն երկու դար:Գիտնականի կարծիքով` նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055թ-ին:  Հետաքրքիր է սակայն, որ գլոբալ տաքացման տեսության կողմնակիցները կարծում են, որ հենց այդ թվականին մալորակը «կեռա ինչպես կաթսայում, որը ժամանակին չեն վերցնում կրակից»:

Գիտնականի խոսքով, Երկիրն սկսել է սառչել սկսած 1990-ականներից:  Նախորդ տասնամյակում մոլորակը բավականաչափ արեւային ջերմություն է վերցրել եւ հիմա դանդաղ սառչում է: