Իրանի ռազմածովային ուժերի երկու նավ Սուեզի ջրանցքով Միջերկրական ծով են անցել:
Իրանը դրա համաձայնությունն ստացել է Եգիպտոսից, հայտնում է Reuters-ը`հղում անելով աղբյուրի անձնակազմին: Այնտեղ հայտնել են, որ Միջերկրական ծով են անցել իրանական ականակիր նավը եւ օժանդակ նավը:
Ենթադրվում է, որ ռազմական նավերը դիմում են դեպի Սիրիայի ափեր, քանի որ Դամասկոսն ու Թեհրանը դեռեւս 2011 թվականին պայմանավորվել էին ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների մասին:




























