Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգայի թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆայից (Տոնգատապու կղզի) 283 կմ դեպի հյուսիս ընկած տարածքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը։

Մոսկվայի ժամանակով 07:38-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոնգայի բնակչությամբ երկրորդ խոշոր կղզուց՝ Նեիաֆուից մոտ 138 կմ դեպի արևմուտք ընկած տարածքում։

Ըստ ցնցումների ինտենսիվության՝ էպիկենտրոնում ցնցումները գնահատվել են որպես «ուժեղ»։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն իր հերթին երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 7,6։