Միացյալ Թագավորության երկնքում արտակարգ իրավիճակի մասին հայտնած ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչը վայրէջք է կատարել։ Այս մասին տեղեկացրել է Airlive լրատվական պորտալը։

Ըստ աղբյուրի տվյալների, ինքնաթիռն արտակարգ իրավիճակի մասին միջազգային ազդանշան է փոխանցել, Սաութհեմփթոն քաղաքի մերձակայքում պտույտներ կատարելու ժամանակ։ Պորտալը պնդում է, որ արտակարգ իրավիճակի պատճառը եղել է սրահի հերմետիկության խատումը։

Արդյունքում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ֆերֆորդ ավիաբազայում։ Flightradar24 ծառայության տվյալները հաստատում են այս տեղեկությունը։