ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 377.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.43 դրամ (աճել  է 3.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.68 դրամ (աճել է 0.10 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378.5-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-434 դրամով, վաճառվում է 438–444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.49-4.65 դրամով, վաճառվում է 4.70–4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 377.5 դրամով:

Եվրոն գնվում է 434–435 դրամով, վաճառվում է 438–440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.60 դրամով, վաճառվում է 4.68–4.80 դրամով: