Աշխարհի ամենածեր մարմնավաճառը 97 ամյա անգլուհի Միլի Քուփերն է, որը տարվա մեջ վաստակում է 80 հազար դոլար:
Նա «մասնագիտական կարիերան» սկսել է Լոնդոնում դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում նա սպասարկել է շուրջ 3500 հաճախորդի:
27 տարեկանում նա լքել է Լոնդոնը եւ տեղափոխվել Լաս Վեգաս իր երկրպագուի հետ: 1954 թվականին նրա երկրպագուին սպանել են, իսկ նա մնացել է ապրելու ԱՄՆ-ում իր դստեր հետ: Սկզբում Միլին աշխատել է հասարակաց տանը, այնուհետեւ դարձել է «մադամ»:
Հնագույն մասնագիտության 97-ամյա ներկայացուցչուհին շաբաթը երկու անգամ շարունակում է ընդունել հաճախորդների եւ այցելության համար վերցնում է 1250 դոլար: Այլ մասնագիտությունների աշխատավորներն այդ տարիքում վաղուց արդեն վաստակած հանգստի կգնային:
«Այսօր աղջիկներն ունեն մեծ կրծքեր եւ նիհար մարմիններ: Նրանք ամենուր կիսամերկ են շրջում», - ասում է Միլի Քուփերը: - Իմ ժամանակներում մենք նման աղջիկներին պոռնիկ էինք անվանում: Արդյունաբերությունը կեղտոտվել է: Ես համենայնդեպս պահում եմ որակս: Միշտ հագնվում եմ նրբաճաշակ, իսկ իմ հաճախորդները ջենթլմեններ են», - սիրո աստվածուհու խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»:




























