Հանրահայտ մոդել Սինդի Քրոուֆորդն իր 10-ամյա դստերն արգելել է զբաղվել այն նույն արհեստով, ինչ որ մայրը: Աղջնակը, մոր որոշմամբ, հարթակ դուրս չի գա եւս 7 տարի:
Քաիան շատ փոքր է պոդիումի համար, հայտարարել է 45-ամյա Քրոուֆորդը, որը նորաձեւության աշխարհ է մտել, երբ լրացել է 16 տարեկանը:
Սուպերմոդելի դուստրը հանրահայտ Versace տան հովանավորյալն է: Նրա դեբյուտը պոդիումում տեղի է ունեցել նախորդ ամիս Միլանում դեռահասների համար նորաձեւ հագուստի եւ այլ իրերի առաջին խանութի բացմանը:
Նորաձեւության տան կուտյուրյեները թողարկել էին 12 տարեկանից փոքր անձանց համար հատուկ հավաքածու: Ամերիկայում կատակել են, թե այդ թիվը, հավանաբար, խորհրդանշում է տվյալ հավաքածուից օգտվող երեխաների ծնողների բանկային հաշվեհամարը:
Սինդիի խոսքն այն մասին, թե իր աղջիկը շատ փոքր է մանեկենուհու աշխատանքի համար, զարմացրել է շատերին: Versace մոդելային տունն իր հաղորդագրության մեջ, որում ասվում էր, որ Քաիան պետք է ներկայացնի նրանց նոր հավաքածուն, մեջբերել է Քրոուֆորդի բոլորովին այլ խոսքերն այն մասին, թե նա ինչքան ուրախ է, որ աղջկան ներառել են այդ գովազդային ընկերության մեջ:
Մայրական արգելքն անխուսափելիորեն մեծ վնաս կհասցնի իտալական ընկերությանը, որն շտապել է դեռատի Քաիայի հաշվով խաղադրույքներ կատարել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























