Թուրքիայում թմրամիջոցների գործով կալանավորման օրդեր է տրվել «Թակիր դուռս» սերիալի դերասանուհի Հանդե Էրչելի նկատմամբ, հայտնում է Sabah-ը:
Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ այս գործով ընդհանուր առմամբ կալանավորման օրդեր է տրվել 16 անձի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, դերասանուհին, ում նկատմամբ կալանավորման օրդեր է տրվել, ըստ առկա տվյալների, այժմ գտնվում է արտերկրում:
«Հավաքված բոլոր ապացույցների գնահատումից հետո կալանավորման օրդերներ են տրվել ընդհանուր առմամբ 16 կասկածյալի նկատմամբ, որոնց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ՝ անձնական օգտագործման կամ դրանց օգտագործմանը օժանդակելու համար», — ասված է Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:





























