Վերջին օրերին մեր ընդդիմադիր շրջանակները «երաշխավորացավ» են կպել։ Այս մասին 2026 թ. մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի երկու, երեք, չորս տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ՝ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը։ Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված», - ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հարկ է ընդունել, որ երաշխավորները հետապնդում են սեփական շահերը։ Միջազգային հարաբերություններում ոչ ոք ոչինչ չի անում ինչ-որ մեկի «սիրուն աչքերի համար»։

«Երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում։ Մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են», - նշել է արտաքին քաղաքականության վարչության պետը։

Նախարարի խոսքով՝ խաղաղության ուժը որոշվում է ոչ թե երաշխիքներով, այլ փոխադարձ շահով։