Իմ վերաբերմունքը դասալքության երևույթի նկատմամբ, անկախ պատճառներից, մնում է բացասական։ Դրա մասին մարտի 25-ին կառավարության հարցուպատասխանի ժամին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։

Նա նշել է, որ ազատել է այն աշխատակիցներին, որոնց երեխաները եղել և շարունակում են այլ երկրների քաղաքացիներ լինել։

«Սակայն կային նաև այնպիսիք, ովքեր հասկացան և խոստովանեցին իրենց սխալը։ Նրանց երեխաներն այժմ ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք կամ արդեն զորակոչվել են, կամ շուտով կզորակոչվեն»,- ասել է Պապիկյանը։