Վերջերս վերամիավորման մասին հայտարարած լեգենդար Black Sabbath ռոք խումբը հետաձգել է 2012 թվականի եվրոպական շրջագայությունը կիթառահար Թոնի Այոմիի հիվանդության պատճառով: Այս մասին ասվում է ռոք խմբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խմբի անդամները, որոնք հայտարարել էին վերջին 33 տարվա ընթացքում նոր ալբոմի աշխատանքների մասին, ստիպված են եղել հետաձգել մի շարք նախագծեր Թոնի Այոմիի հիվանդության պատճառով, որը տառապում է լիմֆոմայով:
Սրա հետ կապված, խումբը մտադիր է այս ամռանը նախատեսված միայն համերգներից մեկով ելույթ ունենալ եվրոպական շրջագայության շրջանակներում: Ելույթը տեղի կունենա կիրակի` հունիսի 10-ին, Մեծ Բրիտանիայի «Download» փառատոնում:
Քանի որ համերգների կազմակերպիչների հետ արդեն կա պայմանավորվածություն, ապա վոկալիստ Օզի Օսբորնն այդ օրերին իր շոուով հանդես կգա: Սպասվում է, որ նրանցից մի քանիսին կմասնակցեն հատուկ հյուրեր` «բիրմինհեմյան քառյակի» բասիստ Թերի Հիզեր Բաթլերը, ինչպես նաեւ կիթառահարներ Զակ Ուայլդը եւ Սլեշը:
Սակայն Ռուսաստանի համերգները տեղի չեն ունենա: «Օզին եւ ընկերներն» իրենց մեկնարկը կսկսեն Հելսինկիից, որտեղ ելույթ կունենան մայիսի 23-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այոմին, Օսբորնը, Բաթլերը եւ հարվածային Բիլլ Ուորդսը մեծ պաթոսով Լոս Անջելոսում հայտարարել էին համատեղ ստեղծագործական գործունեության վերսկսման մասին` 2011 թվականի 11-րդ ամսի 11-րդ մոգական օրը: Մասնակիցները խոստացել էին ձայնագրել նոր ձայնասկավառակ եւ մեկնել շրջագայության:
2012 թվականի սկզբին Թոնի Այոմիի մոտ ախտորոշվել է լիմֆոմա: Երաժիշտը բուժման կուրս է անցնում Անգլիայում, որի հետ կապված Black Sabbath-ը նոր ալբոմի ձայնագրումը տեղափոխել է ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա:




























