Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում քննարկվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Հայաստանի կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը: Ընտրվելու դեպքում նա պաշտոնավարելու է 4 տարի ժամկետով: Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:



























