Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ խոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Ford»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում
Հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։





























