Իսպանիայում սկսվել է ավանդական կառնավալը, որի ընթացքում փորձել են վերակենդանացնել XVI եւ XVII դարերի կորսված ավանդույթները: Կատալանիայի կառավարությունը նրա անցկացման համար հատկացրել էր 122 հազար եվրո:
Կառնավալի ընթացքում Բարսելոնայի տարբեր շուկաներում տեղի կունենա տորտիլյայի ավանդական մրցույթը: Գործողության գլխավոր վայրը կդառնա սբ. Կատերինայի շուկան:
Կարնավալի թագավորը կանցնի Պասե դել Բորնով ենթադրյալ 7 ազգերի դեսպանների ուղեկցությամբ: Նա կհայտարարի կառնավալի պաշտոնական բացման մասին, որից հետո տեղի կունենա դիմակների առաջին պարը:
Իսկ փետրվարի 22-ին Բարսելոնայում ավանդաբար տեղի է ունենալու անսովոր արարողություն, որը կոչվում է Էլ Էնթերիո դե լա Սարդինա (տառացիորեն` Սարդինայի թաղումը): Այս հռչակավոր տոնակատարությունը հայտնի է դարձել Մադրիդի սահմաններից դուրս շնորհիվ հայտնի իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո դե Գոյայի ստեղծագործության, որը համանուն կտավ է ստեղծել:
Սատիրական արարողությունը թաղման հիմնական մասն է (իրական կամ կեղծ),որը հանդիսավոր տանում են քաղաքի բոլոր փողոցներով իրական կամ թղթե դագաղում: Կանայք եւ տղամարդիկ սեւ եւ ազգային ավադական հագուստներ են հագնում: Կանայք իսկապես իրենց գլուխը ծածկում են իսպանական ավանդական սեւ շղարշով:
Սարդինան կառնավալի խորհրդանիշն է (ազատագրման շրջանը), միաժամանակ նրա մահը եւ թաղումը ներկայացնում են կառնավալի տարեշրջանի վերջը եւ հոգեւոր պահքի շրջանի սկիզբը: Մարդիկ ողբում են տոնակատարությունների ավարտվելու պատճառով, հայտնում է Euromag-ը:



























