Իտալական Բարրա փոքրիկ քաղաքի Նեապոլի վարչական տարածքում որոշել են ավտոմեքենայում սեքսով զբաղվելը պաշտոնապես օրինականացնել:
Ավելին, 120 հազար բնակչություն ունեցող քաղաքում հարմար կայանատեղերի ստեղծման հատուկ ծրագիր է մշակվել. այդպիսի տեղերում կարելի կլինի «օրինական զբաղմունքով» զբաղվել լիակատար անվտանգության պայմաններում: Այդ կայանատեղերը նույնիսկ դրա համար կոչված զբաղմունքին շատ համապատասխան անվանում կունենան` Love Parking:
Euromag-ը հաղորդում է, թե այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է տեղական վարչակազմի ղեկավար Աննա Սոցինոն:
Քաղաքի իշխանություններն այդպիսի որոշում ընդունել են ոչ անշահախնդիր նկատառումներով. այդ կայանատեղերը վճարովի են լինելու, բայց քաղաքապետը ենթադրում է, որ շատ երիտասարդներ կհամաձայնեն վճարել միայն թե իրենց ոչ ոք չխանգարի եւ ամենակարեւորը` չկողոպտի: Բանն այն է, որ քաղաքապետի ասելով, «հանգստյան օրերին հաճախ կարելի է տեսնել զույգերի, որոնք սիրաբանում են մոտոցիկետների վրա, ավտոմեքենաներում քաղաքի աղքատ թաղամասերում, որտեղ խուլիգաններն ու ավազակախմբերը լիքն են, իսկ հարձակման ենթարկվելու եւ թալանվելու ռիսկը` մեծ»:
Պահպանվող եւ վճարովի «սիրո կանյանատեղերում» ամեն մի ավտոմեքենա մյուսներից մեկուսացված կլինի հատուկ տարանջատող վահանակներով: Ծրագրվում է նաեւ երիտասարդ սիրահարներին պահպանակներ բաժանել` անցանկալի հղիությունից եւ վեներական հիվանդություններից ապահովագրված լինելու համար:
Քաղաքային ղեկավարության ներսում եղել են նաեւ այս նախաձեռնության հակառակորդներ, որոնց կարծիքով, դա տարածաշրջանի համար առաջնահերթ խնդիր չէ, եւ դրա համար գումարներ ու ժամանակ ծախսելը ուղղակի ծիծաղելի է եւ բացարձակապես ոչ խելամիտ:




























