Ուղիղ եթերում քաղաքացուն հայհոյած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ուղիղ եթեր է մտել ու ներկայացրել միջադեպի իր վարկածը։
«Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»,– ասել է Սիմոնյանը։
Նշենք, որ միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»,– ասել է Սիմոնյանը, ապա դիմել անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։





























