Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Սուրեն Պապիկյանն այսօր «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,– գրել է նախարարը սոցցանցում։