Մոսկվայում ազգայնականները չարտոնված երթի ժամանակ ծեծել են Միջին Ասիայից եկած աշխատավորներին: Շուրջ 100 մասնակիցներ ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից Մանեժնայա հրապարակի մուտքի մոտ:
Երթը տեղի է ունեցել արտոնված ցույցից հետո, որի ժամանակ նրանք պահանջել են դատել Ռասուլ Միրզաեւին:
Ըստ ականտեսների` ցույցի ավարտից հետո նրա մասնակիցները մետրո են իջել, որտեղ շարունակել են ազգայնական բնույթի կոչեր անել: Շուրջ 200 մարդ է եկել «Չինաստան-քաղաք» կանգառ, մետրոյից դուրս գալով` նրանք քաղաքի կենտրոնով շարժվել են Մանեժնայա հրապարակի կողմը` ճանապարհին ծեծելով ոչ սլավոնական արտաքինով մարդկանց: Տուժել են Միջին Ասիայից մի քանի աշխատավորներ:
Ոստիկանությունը միջամտել է միայն Մանեժնայա հրապարակի մուտքի մոտ: Մի քանի տասնյակ մարդ են ձերբակալվել Մոխովայա փողոցում եւ Մանեժնայա հրապարակի ստորգետնյա անցումում, հայտնում է gazeta.ru-ն:




























