Իրանի միջուկային ծրագրերը կարող են Մերձավոր Արեւելքը հանգեցնել նոր սառը պատերազմի: Նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում, Հեյգը հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, տարածաշրջանի մյուս երկրները կհետեւեն նրան: Ընդ որում, այդ սպառազինության մրցավազքը չի ուղեկցվի անվտանգության հստակ մեխանիզմներով, որոնք գոյություն են ունեցել ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքի ժամանակ:

«Մենք կանգնած են միջուկային զենքի տարածման ամենալուրջ վտանգի առաջ, ինչն ապակայունացնող ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում»,-հայտարարել է Հեյգը: Նա նաեւ հայտնել է, որ Լոնդոնը կոչ է արել Իսրայելին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից: Նրա խոսքով, Բրիտանիան պաշտպանում է պատժամիջոցների եւ բանակցությունների զուգակցման քաղաքականությունը:

Գործողությունների բոլոր տարբերակները պետք է քննարկվեն, ասել է Հեյգը, հավելելով, որ ռազմական հարձակումը կարող է հսկայական հետեւանքներ ունենալ ողջ Մերձավոր Արեւելքի վրա, հաղորդում է BBC-ն: