Մեծ Բրիտանիայում եւ արտերկրում ռոքն-ռոլի արքա Էլվիս Պրեսլիի երկրպագուները աներեւակայելի հետաքրքրություն են դրսեւորել փետրվարի 25-ին անգլիական Ստոկպորտ քաղաքում անցկացվելիք Omega Auctions աճուրդի նկատմամբ: Այստեղ  տեղի է ունենալու անսովոր աճուրդ- ներկայացվելու է լեգենդար երգչի գիպսե ծնոտը` ատամնապսակով հանդերձ:

Սահմանված մեկնարկային գինը կազմում է 15 հազար դոլար:

ИТАР-ТАСС-ը հիշեցնում է, որ անցած տարեվերջին  Omega Auctions աճուրդում մեծ հաջողություն էր ունեցել նաեւ մեկ այլ  մասունքի վաճառքը` Ջոն Լենոնի կարիեսից փտած իսկական ատամը: Այդ ցուցանմուշը կանադացի ատամնաբույժ Մայքլ Զակը ձեռք էր բերել ավելի քան 31 հազար դոլարով:

Լենոնն իր հանած ատամը թղթի կտորով փաթաթված տվել էր իր տան տնտեսուհուն, որ այն դեն նետի: Բայց Ջարլետն այն որպես հուշանվեր նվիրել էր իր`«լիվերպուլյան քառյակի» երկրպագու դստերը: