Անհայտ անձինք գրոհել են Պրահայի «Ռուսական տուն» մշակութային կենտրոնը՝ գրադարանի պատուհանից հրկիզող խառնուրդով շշեր նետելով։ Վեց «Մոլոտովի կոկտեյլներից» երեքը չեն պայթել, RT-ին տեղեկացրել է հաստատության ղեկավար Իգոր Գիրենկոն։
«Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեին հետեւանքները, եթե այդ չարագործների մտահղացումը հաջողվեր»,-ասել է Գիրենկոն։ Նա նշել է, որ հարձակման ժամանակը պատահական չէր ընտրվել. Ռուսաստանի մշակույթի օրերի փակման միջոցառումը նախատեսված էր այսօր։
Կենտրոնի տնօրենը միջադեպն անվանել է ոտնձգություն մշակույթի դեմ եւ հույս է հայտնել, որ չեխական իրավապահ մարմինները կգտնեն եւ կպատժեն մեղավորներին։





























