Ամենայն հավանականությամբ նաև սահմանազատման պրոցեսների հետ է կապված, որ Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մամուլի հաղորդագրության մեջ  շատ պարզ բացատրված է, որ որոշակի գոտիով է անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի են տեղափոխում։

Սահմանազատման գործընթացը որոշակի տրամաբանության մեջ է գործում՝ փոխվարչապետերի միջոցով, կան շփումներ, այս պահին հողի վրա գործընթաց չկա։ Ամեն մեկը ինչ-որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։

Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը այժմ Վաշինգտոնի առաջնահերթությունների մեջ չի, քանի որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ է Իրանի դեմ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մի երկիր պատերազմական որոշակի գործողությունների մեջ է, բնականաբար այդ երկրի թիվ մեկ առաջնորդությունը դառնում է այդ ռազմական գործողությունը, բայց դա չի նշանակում որ մյուս մյուս մյուս ուղղություններով աշխատանք չի գնում։ Ես մի քանի օր առաջ նորից հետաքրքրվել եմ ամերիկյան կողմի հետ աշխատանք տարվում է և ամերիկյան կողմն էլ Հայաստանի հետ է աշխատանք տանում»։