Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 18-ին Փարիզում ներկայացրել է իր նախընտրական շտաբը:

Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, ելույթ ունենալով նախընտրական կենտրոնի բացմանը, գործող նախագահը հավաստիացրել է, որ նախագահական մարաթոն մտադիր է մուտք գործել «XXI դարի արշավով»: «Մենք XXI դարի արշավ ենք իրականացնելու»,-հայտարարել է նա:

Նշվում է, որ Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարը նախագահի քարտուղարության ղեկավար Գիյոմ Լամբերն է, մամլո քարտուղարը` էկոլոգիայի, կայուն զարգացման, տրանսպորտի եւ բնակապահովման նախարար Նատալի Կոստյուշկո Մորիզեն:

Երկրորդ անգամ նախագահի պաշտնում առաջադրվող Սարկոզիի հիմնական մրացակիցն է համարվում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը: