Թեհրանում փետրվարի 18-ին սկսվել է ֆինանսական մեքենայությունների վերաբերյսլ աղմկոտ գործի քննությունը, որով 32 մարդ է մեղադրվում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, մեղադրյալները կարող են դատապարտվել մահապատժի:Նշվում է, որ սա Իրանի ողջ պատմության մեջ առաջին նման գործն է: Մեղադրյալների կողմից ապօրինի կերպով յուրացված գումարի չափը գնահատվում է 2,6 մլրդ դոլար: