Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Վարդան Ալոյանը։

«Վարչականը լիցենզիայի դադարեցումը համարել է օրինական։ Համաձայն չենք այս որոշման հետ, բողոքարկելու ենք ակտը Վերաքննիչում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ դատարան էր դիմել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ–ն։