«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն անդրադարձել է քրեական վարույթի նախաքննության ավարտին։

««Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք՝ սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու

Իրավունքը պետք է գերակայի»,– գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։