Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարի ուղեգիր նվաճած Նորայր Բախտամյանը Ֆինլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը:

Օդամուղ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում Բախտամյանը 6-րդ արդյունքով դուրս եկավ եզրափակիչ եւ նույն արդյունքով էլ եզրափակեց մրցաշարը` վաստակելով 679,6 միավոր:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած իսպանացի Պաբլո Կարերայի արդյունքն է 687,1 միավոր: Արծաթե մեդալը նվաճեց թուրք Յուսուֆ Դիքեչը (685,7), բրոնզե մեդալը` ռուսաստանցի Լեոնիդ Եկիմովը (684,5):