Անվտանգության համակարգերի ներդրմամբ և տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «AMS» ընկերությունն արդեն 17 տարի է, ինչ պահպանում է առաջատար դիրքը հայաստանյան շուկայում։ Փոքր խանութներից մինչև բազմաբնակարան համալիրներ ու ձեռնարկություններ՝ ընկերությունն այս տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 1000 հաջողված նախագիծ։ Բացի համակարգերի վաճառքից, AMS-ն իրականացնում է դրանց պրոֆեսիոնալ տեղադրումն ու կարգավորումը՝ տրամադրելով մեկ տարվա որակի երաշխիք։

photo_2026-03-28_00-09-04 (1).jpg (220 KB)

Համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը

AMS-ն իր հաճախորդներին առաջարկում է բացառապես առաջատար ու մատչելի լուծումներ՝ հանդիսանալով այնպիսի հսկաների պաշտոնական ներկրողը, ինչպիսիք են՝ Hikvision-ը,  TP-Link-ը, Rubezh-ը, Mikrotik-ը և Fortinet-ը։

photo_2026-03-28_00-09-04 (2).jpg (220 KB)

  • Hikvision՝ տեսահսկման համակարգերի համաշխարհային առաջատար բրենդը։
  • TP-Link՝ ցանցային համակարգերի առաջատարը։
  • MikroTik՝ փորձառու ցանցային լուծումների արտադրող։
  • Fortinet՝ հուսալի կիբերանվտանգության լուծումների համաշխարհային բրենդ։  

Համաշխարհային առաջատար բրենդների հետ համագործակցությունը AMS-ին թույլ է տալիս ստանալ լավագույն տեխնիկան անմիջապես արտադրողից և երաշխավորված որակով։  

Ամբողջական էկոհամակարգ՝ 100% արդյունքի համար

Անվտանգային համապարփակ լուծումների համար անհրաժեշտ է մի ամբողջ էկոհամակարգ, որտեղ բոլոր դետալները համադրված են ճշգրիտ։ AMS-ի մոտեցումը թույլ է տալիս պատվիրատուին ազատվել տարբեր ընկերությունների հետ առանձին աշխատելու բարդությունից։

photo_2026-03-28_00-09-01.jpg (263 KB)

«Օրինակ՝ նորակառույց շենքի վրա աշխատելիս մի քանի տարբեր կազմակերպությունների հետ գործ ունենալն ահռելի աշխատանք է, այդ պատճառով մենք առաջարկում ենք համալիր ծառայություններ՝ տեսահսկման, հակահրդեհային, մուտքի/ելքի վերահսկման և ահազանգման, ինչպես նաև ցանցային համակարգեր»,- նշում է ընկերության նախագծերի ղեկավար Տիգրան Կոտոլիկյանը։

AI տեխնոլոգիաներ և ավտոմատացում

photo_2026-03-28_00-09-03.jpg (178 KB)

Ընկերության ներդրած սարքավորումները համալրված են արհեստական բանականությամբ։ Deep Learning ալգորիթմները թույլ են տալիս համակարգին ինքնուրույն տարբերակել մարդուն և մեքենան՝ ֆիլտրելով քամուց կամ կենդանիներից առաջացած սխալ ահազանգերը։ Սա հնարավորություն է տալիս լիարժեք ավտոմատացնել անվտանգությունը՝ սկսած համարանիշների ճանաչումից մինչև ուղեփակոցների խելացի կառավարում։

Մասնագիտական սպասարկում և «Տուն Էքսպո 2026»

photo_2026-03-28_00-09-04 (3).jpg (302 KB)

Ընկերությունը մարտի 27-ից 29-ը մասնակցում է «Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող տարվա ամենախոշոր՝ «Տուն Էքսպո» ցուցահանդեսին։ Բացառապես տաղավարի այցելուներին սպասվում են հատուկ զեղչեր։