Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի մայրն այսօր Նիկոլ Փաշինյանին բողոքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից։

«Առողջապահության նախարարը կեղծում է, երկու ամբուլատոր քարտ է պահում, ինքը չպիտի նախարար լինի։ Իմ խնդրի ու պոլիկլինիկայի ապօրինությունների մասին շատ լավ տեղյակ է նախարարը»,– բորբոքված կինը դիմեց Փաշինյանին։

Փաշինյանը կնոջն առաջարկեց տվյալները փոխանցել Ավանեսյանին՝ խնդիրը հասկանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։