Լատվիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով` ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու չի ճանաչվի:
Ինչպես տեղեկացնում է «РБК»-ն, փետրվարի 19-ին, ժամը 13:00-ի դրությամբ մշակվել է արձանագրությունների 100%-ը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Լատվիայի 821 հազ. 722 քաղաքացիներ (74,8%) դեմ են արտահայտվել ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալուն: Կողմ է արտահայտվել 273 հազ. 347 քաղաքացի (24,88%): Անվավեր է ճանաչվել 3 հազ. 524 քվեաթերթիկ (0,32%):
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, նման հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը «Մայրենի լեզու» կազմակերպությանն էր, որն այդ նպատակով հավաքել էր 183 հազ. քաղաքացու ստորագրություն`պահանջվող 150 հազարի փոխարեն:
Լատվիայում 2,1 մլն մարդ է բնակվում: Ռուսերենը երկրի բնակիչների 44%-ի համար մայրենի լեզու է, սակայն նրանցից 319 հազարը քաղաքացիներ չեն:




























