Բեւերլի Հիլզում գտնվող Beverly Hilton հյուրանոցի այն համարը, որտեղ մահացել էր աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, ընդմիշտ դատարկ կմնա:

Ինչպես հաղորդում է «Վեստին», հյուրանոցի շենքի կողքին յուրօրինակ հիշատակի անկյուն է ստեղծվել, որտեղ տեղադրվել են վառվող մոմեր, երգչուհու լուսանկարները, ծաղիկներ, խաղալիքներ, ցավակցական գրություններ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 18-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում: Հոգեհանգստին մասնակցել են նաեւ Սթիվի Ուանդերը, Ալիսիա Քիսը, Արետա Ֆրանքլինը եւ Էլթոն Ջոնը: Եկեղեցում ներկա են եղել միայն նրա հարազատները եւ 1500 հատուկ հրավիրյալներ` երգչուհու մտերիմներից: Նրանց շարքում է եղել Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը: