Լիբիացի հայտնի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Գալյա ալ Միսրատին փետրվարի 17-ին սպանվել է բանտային իր խցում:
Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի` ալ Միսրատիի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը նրա կողմից լիբիական նոր իշխանությունների նկատմամբ հակակրանքն էր եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի համար վրեժխնդիր լինելու խոստումները: Նշվում է, որ Քադաֆին մեծ համակրանք է ունեցել հաղորդավարուհու նկատմամբ:
Գալյա ալ Միսրատին վերջին անգամ հեռուստաեթերում երեւացել է անցած տարվա դեկտեմբերի 30 –ին: Կադրում նա լռել է եւ ամսաթիվը նշող թերթիկ պահել: Կնոջ դեմքին բռնության հետքեր են եղել: Տեսնելով այդ կադրերը, բնակիչները եզրակացրել են, որ, ամենայն հավանակությամբ, ալ Միսրատիի լեզուն կտրել են:Դրանից հետո լարգրողն անհետացել է, եւ ոչ ոք չի իմացել է, թե որտեղ է նա մինչեւ մահվան մասին լուրերը: Իշխանություններն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:




























