Շվեդ ոստիկանները փրկել են մի մարդու, ով երկու ամիս մնացել է ձյան մեջ թաղված մեքենայում:Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, 45 տարեկան տղամարդը ձյան գերության մեջ է հայտնվել անցած տարվա դեկտեմբերին:

Նա սնվել է միայն ձնով եւ տառապել է ցրտից, քանի որ մեքենայի սրահում 30 աստիճան ցուրտ է եղել:  Տղամարդուն պատահաբար հայտնաբերել է ձյունագնացի վարորդը:  Երբ  նրանք մոտեցել են, նկատել են քնապարկի մեջ պառկած մարդուն, ով հազիվ է կարողացել շարժվել եւ խոսել:

Բժիշկներն այդ դեպքն արդեն բացառիկ են համարել, քանի որ քչերը կարող են առանց սնունդի կենդանի մնալ երկու-երեք շաբաթից ավելի: