Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս Կանին հրավիրել են ոստիկանություն` Ֆրանսիայում սեռական ծառայություններ մատուցող ընդհատակյա ցանցի կազմակերպման գործով հարցաքննության:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Սթրոս Կանի հարցաքննությունը նշանակված է փետրարի 21-ին: Հետաքննությունը նրան կասկածում է Լիլում սեքս-երեկոներ կազմակերպելուն մասնակցություն ունենալու մեջ:Մարմնավաճառությունը Ֆրանսիայում օրինական է, սակայն անօրինական է կավատությունը: Այդ իսկ պատճառով, եթե դատարանին հաջողվի ապացուցել, որ Սթրոս Կանն իմացել է, որ երեկոյի մասնակից կանյաք իրականում մարմնավաճառուհիներ են եղել, նրան կարող է սպառնալ մի քանի տարվա ազզատազրկում եւ խոշոր տուգանք:Միաժամանակ` Սթրոս Կանը ոստիկանությանը խնդրել է իրեն հրապարակային հարցաքննության ենթարկել` բամբասանքներին վերջ դնելու եւ իր բարի համբավը վերականգնելու համար:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սթրոս Կանը ձերբակալվել էր անցած տարի մայիսի 14-ին Նյու Յորքի օդանավակայանում` հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի մեղադրանքով: Սկանդալի պատճառով նա հրաժարական էր տվել ԱՄՀ նախագահի պաշտոնից: Սակայն հուլիսին Նյու Յորքի դառտախազությունը փակել էր գործը` համարելով սպասուհու ցուցմուքները հակասական: Սեպտեմբերին Սթրոս-Կանը վերադարձել էր Ֆրանսիա:Շատ վերլուծաբաններ այդ պատմությանը կապում են քաղաքական խնդիրների հետ. Սթրթոս Կանը մտադիր էր նախագահի թեկնածու առաջադրվել եւ կարող էր գործող նախագահ Սարկոզիի համար լուրջ մրցակից լինել:




























