Ադրբեջանի զինված ուժերի զինվոր, 1989թ. ծնված Էլնուր Դադաշովը ծառայության ժամանակ իր հաշվեցուցակային զենքից կրակել է զինծառայող Սակիտա Աբդուլաեւի ոտքին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աբդուլաեւը հոսպիտալացվել է: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Հանգամանքերը պարզվում են: